Ռազմամարզական ճամբար 2022

Ամեն ինչ սկսվեց դպրոցի մեքենաների կայանում, երբ բոլորս հավաքվել էինք և անհամբեր սպասում, թե ե՞րբ պետք է ճամփա ընկնենք:

Ահա և շարժվեցինք, հրաժեշտ տալով Երևանին ուղևորվեցինք դեպի Շատին գյուղ: Այնտեղ ծանոթացանք գյուղի տղաների հետ, մտերմացանք և նրանք մեզ ուղեկցեցին դեպի Շատիվանք: Ճանապարհը դժվար էր, բայց հեշտացնում էր այն միտքը, որ քիչ է մնացել, արդեն հասնում ենք: Երբ հասանք Շատիվանք տղաները մեզ ներկայացրեցին պատմությունը, միքիչ ժամանակ անցկացնելուց հետո մենք հետ գնացինք, որովհետև դեռ պետք է գնայինք «Արշակունի ռազմաբազա»

Երբ արդեն հասանք ռազմաբազա, տեղավորվեցինք, ծանոթացանք հրամանատարի հետ, այդ ծանր օրվա վերջը ընթրեցինք և ունեցանք ազատ ժամ, որից հետո պետք է անցնեինք քնելու, իսկ միքանիսը պետք է հերթապահություն անցկացնեյին:

Հաջորդ օրը ճաշից հետո անցանք դասերին, սովորեցինք զենքերի տեսակների հետ, նրանց կիրառման կանոնների հետ և արդեն անցանք կրակայինի դասին: Այդպես մեր օրը վերջանում էր:

Կատարում էինք տարբեր վարժություններ, օրինակ` նռնակի նետում, ատրճանակից, ավտոմատից կամ հրացանից կրակ:

Արդեն եկել էր պահը որ պետք է հրաժեշտ տանք Արշակունի ռազմաբազային, և ճանապարհ ընկնենք դեպի Արատես:

Արատեսում ծանոթացանք հետախույզների հետ, որոնք մեզ տալիս էին վարժություններ, ծանոթացնում անակնկալ ծուղակներին, հետախույզները մեզ պարգևատրում էին և այլն: Տեսակաորեցինք աղբը և նախաճաշեցինք: Այդ ամենից հետո մենք հավաքվեցինք խարույկի շուրջ ու զրույց ունեցանք:

Հաջորդ օրը մաքրեցինք և հանձնեցինք սենյակները, հրաժեշտ տվեցինք Արատեսին և ուղևորվեցինք դեպի Երևան:

Այդ չորս օրորը շատ հետաքրքիր և ուրախ անցավ, և կուզեյի, որ նորից կրկնվեր:

2 комментария

Оставить комментарий